15102 դիտում
19:01 25-01-2023
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Չինաստանի 34-ամյա քաղաքացու վարած Chevrolet-ն ու 35-ամյա վարորդի VAZ 2109-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139.5 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռոլանդ Մ-ի վարած ՎԱԶ 2109 մակնիշի և Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Չեն Շուշիի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի ուղևոր՝ Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Գոանգխի Հաինան «ճակատի պատռված վերք» վնասվածքով տեղափոխվել է «Վայք» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+