211652_close_icon
views-count25847 դիտում article-date 13:29 25-01-2023

Ավտովթար Սյունիքի մարզում․ իրանցի 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բլրին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 30-ամյա Համիդ Մ․-ն իր վարած Mercedes GL450 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 337 կմ հատվածում, ըստ նախնական տեղեկություների՝ կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել բլրին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համիդ Մ․-ն, նրա ուղևոր՝ Վարստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ագակի Ռ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանպարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Քաջարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Տ․ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր