6099 դիտում
21:39 19-01-2023
Միլիոնավոր դոլարներ են կորում չվճարված հարկերի տեսքով․ Անդրանիկ Հարությունով. Newarmenia. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Newarmenia-ի տաղավարի հյուրն է «Silver REA» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը։ Վիճակագրական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ 2022-ի նոյեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքները կազմել են 18,111, անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքները՝ 4,445։
Երևանի և մարզերի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները շարունակում են աճել։ Օրինակ՝ 2022 թվականի նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում մեկ քմ արժեքը 773,100 դրամ է եղել՝ 2021-ի նոյեմբերի 672,300-ի փոխարեն։ Աճ կա բոլոր վարչական շրջաններում և մարզերում։
Անդրանիկ Հարությունովն ասում է, որ ոլորտի գործարքները վերջին մի քանի տարիներին շարունակաբար աճում են։ Դա կապված է մեծ պահանջարկի հետ։ Վարձակալության գների աճը ևս խթան է հանդիսացել, որ մարդիկ անշարժ գույք գնեն ու հանձնեն վարձակալության։ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռուսները, ովքեր որոշել են հաստատվել այստեղ, արդեն սկսել են անշարժ գույք գնել։
Անդրադառնալով անշարժ գույքի գների աճին և այն համեմատություններին, թե Երևանը եվրոպական թանկարժեք քաղաք է հիշեցնում, Հարությունովն ասաց, որ անշարժ գույքի գները վերջին 3-4 տարիներին յուրաքանչյուր տարի 15-20 տոկոսով աճում են։
«Մի քիչ ուռճացված են այդ համեմատությունները զարգացած երկրների հետ։ Շատ հայրենակիցներ կան, որ ասում են՝ Լոս Անջելեսում Երևանի գներն են։ Ոչ, դա այդպես չէ, Լոս Անջելեսում մեկ սենյականոց բնակարանի արժեքը Երևանի կենտրոնում 3-4 սենյականոց բնակարանի գնի հետ կարելի է համեմատել։ Մենք չենք կարող այսօր 500-600 հազար դոլարով Փարիզի կենտրոնում գնել 3-4 սենյականոց բնակարան»,- ասում է նա։
Ռուսաստանում նոր մոբիլիզացիա հայտարարելու խոսակցությունների և դեպի Հայաստան ռուսների սպասվող նոր հոսքի ֆոնին, Անդրանիկ Հարությունովը կարծում է, որ Հայաստանի շուկան պատրաստ չէ այդ նոր հոսքին, շուկան կարգավորող օրենքներ չկան։ Կառավարությունն անելիքներ ունի այս ոլորտում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր
97775 դիտում
10:20 25-06-2018
Միլիոնավոր դոլարներ՝ Լոռու փոքրիկների համար Կարեն Կարապեյանի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3588 դիտում
09:43 03-12-2016
ՕՖշորներից միլիոնավոր դոլարներ են ներդրվում մեր տնտեսության մեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»