963 դիտում
21:13 17-01-2023
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի 25 բնակավայրերի տնտեսվարողներին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Տրամադրված տեխնիկան ներառել է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ Վերջերս ՊԳԿ-ի նախաձեռնությամբ սույն ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ, ինչին միտված է այս աջակցությունը։
Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին․ տրամադրված տեխնիկայի ցուցակը կազմվել է Տեղական ակտիվ խմբերի կողմից։ Վերջիններս գյուղական զարգացման մարմիններ են, որոնք ստեղծվել են վերոնշյալ ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կհանձնվեն տեղի համայնքապետարաններին՝ նրանց կողմից կառավարման համար և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։
Իջևանում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզերի բնակավայրերի ղեկավարներ և այլոք։

Նմանատիպ նյութեր
2883 դիտում
17:35 11-01-2019
Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին