211652_close_icon
views-count491 դիտում article-date 16:26 13-01-2023

ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։

Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է ռեկտորի նշանակման հարցը, որն այնուհետև հանվել է օրակարգից, չի համապատասխանում իրականությանը:

Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»,- ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Նմանատիպ նյութեր