211652_close_icon
views-count38939 դիտում article-date 20:06 09-01-2023

Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ներքին գործերի փոխնախարարներ էին նշանակվել  Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՆԳ նախարար էր նշանակվել Վահե Ղազարյանը։

ԱՐԱՄ ԿԱՌԼԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 7-ին, Արտաշատ քաղաքում:
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:
1990-1991 թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:
1991թ. ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:
1993-2000 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
2000-2002 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:
2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
2007-2008 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
2014-2016 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
2016-2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
12.06.2019-17.09.2019 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
17.09.2019-08.07.2020 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
ՀՀ Նախագահի 08.07.2020 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է՝

ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Նմանատիպ նյութեր