211652_close_icon
views-count49820 դիտում article-date 14:37 08-01-2023

Արտակարգ դեպք Երևանում. հայտնի քաղաքական գործիչ, քաղաքական  գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանի Dodge մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանաչված քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանը DODGE մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայով ընթանալիս է եղել, երբ նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Խ. Գալստյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել է Խ. Գալստյանը՝ քաղաքացիների օգնությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:  

Տեղում  տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայաստան Ղազարյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է հայտնի քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր