211652_close_icon
views-count729 դիտում article-date 20:01 07-01-2023

Արցախի թեմի գործող եկեղեցիններում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ բոլոր ննջեցյալների

ՀԱՍԵ Արցախի թեմի գործող եկեղեցիններում այսօր մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ մեր բոլոր ննջեցյալների:

Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` հավարտ որի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողության ավարտին թեմի հոգևորականաց դասը այցելեց հուշահամալիր` իրենց խոնարհումը բերելու անմահացած նահատակների հիշատակին: Հոգևորականները Քրիստոսի Ծննդյան ավետիսը փոխանցեցին մեր քաջորդիներին և միասնական աղոթք վերառաքեցին նրանց հոգիների խաղաղության համար:

Նմանատիպ նյութեր