211652_close_icon

ԵՄ-ն Մոլդովային 250 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի 2023 թվականին

views-count1996 դիտում article-date 21:33 31-12-2022
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է 2023 թվականին Մոլդովային 250 միլիոն եվրո ֆինանսական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնել են ԵՄ պատվիրակությունում Քիշնեւում։

«Մենք փակում ենք մարտահրավերներով եւ հաջողություններով լի եւս մեկ տարի՝ հաստատելով ԵՄ մտադրությանը՝ շարունակելու աջակցել Մոլդովայի եվրոպամետ նկրտումներին: Հաջորդ ժամանակահատվածում ԵՄ-ն Մոլդովային 250 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կտրամադրի»,- ասված է դիվանագիտական ​​գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշած է նաեւ, որ ԵՄ-ն պատրաստվում է առնվազն 150 միլիոն եվրո ներդնել Մոլդովայում էներգետիկայի, տրանսպորտի եւ բժշկության ոլորտներում։

Նմանատիպ նյութեր