211652_close_icon
views-count10324 դիտում article-date 15:49 30-12-2022

Ռոման Քալաշյանը Tornado Fight Promotions-ի երկրորդ միջազգային առաջնության և սպասելիք մրցումների մասին․ EXCLUSIVElife.am

Օրերս տեղի ունեցավ Tornado Fight Promotions-ի երկրորդ միջազգային առաջնությունը։ EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Tornado Fight Promotions-ի նախագահ Ռոման Քալաշյանը ասաց, որ առաջնությանը մասնակցել են 400 մարզիկներ։

«Առաջնությանը մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Ջավախքից և Իրանից։ Այս առաջնությունը տարբերվում էր մյուսներից իր անզիջում պայքարով, լեփ-լեցուն դահլիճով, գեղեցիկ շոու ծրագրով, և դիտարժան խաղով»,- EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց Ռոմանը։

Առաջնության ավարտին պրոֆեսիոնալ մենամարտող մարզիկները պարգևատրվել են չեմպիոնական TFC վարկածի չեմպիոնական գոտիով, իսկ պարտվողները՝ գավաթներով։

Ըստ Քալաշյանի այս առաջնությունը ընդհանուր առմամբ շատ լավն էր․ դիտարժան, հետաքրքրիր և տարբերվող։

Խոսելով սպասելիքների մասին՝ Ռոմանը ասաց․ «Սպասենք TFC երկրորդ մրցաշարին, որը էլ ավելի կգերազանցի նախորդներին։ Ամեն նոր մրցաշար փորձում ենք անել այնպես, որ տարբերվի մյուսներից իր դիտարժանությամբ։ Սպասենք TFC երրորդին»։

Նմանատիպ նյութեր