211652_close_icon
views-count1665 դիտում article-date 15:27 26-12-2022

Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք. news.am

News.am-ը հայտնում է. «Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք։  Երթի մասնակիցները Գորիսում կհանդիպեն ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակվելու պատճառով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին՝ նրանց հանձնելու նվերներ։ Այնուհետև նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի այն հատված, որտեղից փակ է Լաչինի միջանցքը։

Ակցայի մասնակիցներից Սամվել Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք մի քանի պրոյեկտներ ենք անում, այդ թվում «100 տուն Արցախում» նախագիծը, այսօրվա մեր ծրագիրը կոչվում է «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին»: Այս պահին մեկնում ենք Գորիս՝ հանդիպելու այն երեխաներին, որոնք ճանապարհը փակվելու պատճառով չկարողացան մեկնել Արցախ: Նրանց կփոխանցենք նվերներ, նրանց հետ կունենանք ճաշի առիթ: Դրանից հետո կշարժվենք դեպի անձակետի հատված, կփորձենք բանակցել մեր հայ ոստիկանների հետ, հետո նաեւ ռուս խաղաղապահների հետ»։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր