211652_close_icon
views-count38781 դիտում article-date 13:41 25-12-2022

​Ողբերգական դեպք՝  «Մուրացան» բժշկական կենտրոնում. 3-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Մուրացան» ԲԿ-ի մանկական բաժանմունքում մահացել է նույն օրը նշված կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ԲԿ են ժամանել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Մարի Ն-ն էր։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան «Մուրացան» մանկական հիվանդանոց է ընդունվել նույն օրը «դեկոմպենսացված սեպտիկ շոկ» ախտորոշմամբ և մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր