211652_close_icon
views-count20707 դիտում article-date 12:50 11-09-2023

Ողբերգական դեպք «Արտաշատ» բժշկական կենտրոնում․ հիվանդանոց տեղափոխված 1-ամյա տղան 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 1-ամյա Ռոբերտ Թ․-ն է, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ էր։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր