211652_close_icon
views-count31271 դիտում article-date 21:24 24-12-2022

Վրաերթ` Երևանում. 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արմինե Հ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 63-ամյա Լուսի Տ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փատով Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր