211652_close_icon
views-count33300 դիտում article-date 20:52 23-12-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. վթարի է ենթարկվել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի 61-ամյա եղբայրը՝ «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրենը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Շիրակի խճուղում, թիվ 33 մանկապարտեզի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 61-ամյա Սեյրան Դարբինյանի վարած Mercedes ML մակնիշի, 44-ամյա Արարատ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2110 մակնիշի, 41-ամյա Արսեն Էվինյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 60-ամյա Գարիկ Օլքինյանի վարած Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Օլքինյանն ու Ա. Էվինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Հրշեջ փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնները։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկներ Գարիկ Ղազարյանն ու Մհեր Մեջլումյանը։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Բախման հետևանքով ՎԱԶ 2110-ը գլխիվայր շրջվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Դարբինյանը «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրենն է, ում եղբայրը՝ Սամվել Դարբինյանը, երկար տարիներ եղել է Վանաձորի քաղաքապետ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր