78814 դիտում
21:19 06-11-2021
Մութ ամպեր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխին. հարուցված քրեական գործերը ուղարկվել են դատարան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով երեկ քրեական գործ է ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2019 թվականի հուլիսի 19-ին, ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր էին նախապատրաստվել Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 62-ամյա Սամվել Դարբինյանի կողմից առանց ավագանու որոշման, համայնքի հողերից և շինություններից օտարելու դեպքի մասին (Գ)մ-1979 «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» փաստով:
Այս դեպքով 2019 թվականի հուլիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այդ քրեական գործը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ պարզվել էր նաև, որ որ 2003թ. Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Ս.Դարբինյանը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց աճուրդ կազմակերպելու, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 հասցեի հողամասն օտարել է Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 60-ամյա Սեյրան Դարբինյանի անվամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Սեյրան Դարբինյանը Սամվել Դարբինյանի եղբայրն է:
Դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ Ս. Դարբինյանի կողմից առանց ավագանու որոշման համայնքի հողերից և շինություններից օտարելու դեպքի մասին (Գ/մ-1979 «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» փաստով նույնպես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է նաև, որ որ 2004թ. հունիսի 29-ին, Վանաձորի նախկին քաղաքապետ Ս.Դարբինյանը` չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու որոշման, համայնքին ենթակա հողամասն օտարել է Աշոտ Սաղաթելյանի անվամբ:
Նույն ոստիկանության Տարոնի բաժնում պարզվել է, որ Ս. Դարբինյանի կողմից առանց ավագանու որոշման համայնքի հողերից և շինություններից օտարելու դեպքի մասին (Գ)մ-1979 «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» փաստով նույնպես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և Լոռու մարզային քննչական վարչությունում պարզել են նաև, Վանաձորի նախկին քաղաքապետ Ս.Դարբինյանը 2004 թ. կազմել է կեղծ փաստաթղթեր այն մասին, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20Բ հասցեի հողամասը չի դասվում սեփականության իրավունքով չտրվող հողերի դասին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
44963 դիտում
18:38 13-04-2021
Մութ ամպեր՝ Ջերմուկի քաղաքապետի գլխին. հարուցված քրեական գործով անցնում են նաև նրա կինն ու որդին
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)