58105 դիտում
13:34 23-12-2022
Ավտովթար Սյունիքի մարզում․ Կապանում բախվել են Nissan Pathfinder-ն ու Opel-ը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Արթուր Պ․-ի վարած Opel Astra մակնիշի և 56-ամյա Սամվել Դ․-ի վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Պ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և վարչական իրավախախտումների գծով ավագ տեսուչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մ․ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+