1556 դիտում
09:49 22-12-2022
Ամսական նպաստից զրկված ընտանիքների ցանկը կվերանայվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը 2023-ի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված՝ զրկվել էին ամսական նպաստից:
«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ից այս մասով լուրջ ճնշումներ են գործադրվել գործադրի վրա՝ պահանջելով վերանայել նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները: Թեեւ կառավարությունն այս որոշման մասին դեռեւս չի բարձրաձայնում (դա գուցե որպես Ամանորի նվեր են ուզում մատուցել՝ փիարի շրջանակներում), բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվարից սկսած՝ կվերականգնվի մոտ 3800 կենսաթոշակառուների նպաստը:
Ավելին՝ կենսաթոշակառուները նաեւ 2022-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար չվճարված նպաստները կստանան. կուլիսներում խոսվում է այդ մասին: Քայլն, իհարկե, դրական է, սակայն չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներն այսկերպ փորձեն սիրաշահել թոշակառուներին ու, Փաշինյանի ասած, վերջիններիս համոզեն, թե ինչքան շատ են իրենք «սիրում բոլորին, հպարտանում բոլորով»: Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խլել է թոշակառուների գումարը եւ հիմա փորձում է վերադարձը որպես մեծ ձեռքբերում մատուցել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
36240 դիտում
13:19 26-12-2019
Ամսական 100 հազար դրամից ավելի վարկեր սպասարկողին կզրկեն նպաստից
4198 դիտում
21:06 15-03-2019
11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ. Փաշինյանի գրառումը
3420 դիտում
13:22 16-05-2019
Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանիքները չեն զրկվի նպաստից
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»