Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ. ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում են կիսադատարկ խանութները, դեղատները։
Հիշեցնենք, որ 10-րդ օրն է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։