48509 դիտում
18:39 17-01-2018
Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում քննարկվում էր, թե ինչո՞ւ են կարտոֆիլի գները թռել և ի՞նչ ուտեն աղքատները. գլխավոր կարտոֆիլագետը բացակայում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ վիճակագրական տվյալներով կառավարության մեծարգո անդամներին ներկայացրեց, որ կարտոֆիլի գները թռել են, ուստի ի՞նչ ուտեն աղքատները:
Փաշինյանը հայտնի խաղին նմանեցնելով՝ կառավարությանը պատասխանի 4 տարբերակ առաջարկեց.
ա) խառը կանաչի, որ ԱՎԾ-ի տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով
բ) Սխտոր, որ էժանացել է 22,2 տոկոսով
գ ) Կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկոսով
դ) տաքդեղ, որը էժանացել է 12,7 տոկոսով:
Մինչ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կմոտենար ամբիոնին և կպատասխաներ Փաշինյանի հարցին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց իր տարբերակը՝ հավի միս, որը էժանացել է:
Իսկ ներկա պատգամավորները կատակեցին, թե՝ դահլիճի օգնությանը չդիմեք: Վ. Գաբրիելյանն ասաց, որ ազգաբնակչությունն այդ ապրանքատեսականուց կընտրի առավել կալորիականություն ապահովող այն ապրանքները, որը կհամապատասխանի իր բյուջեին. «Եթե նրանք չկարողանան դա անել, ապա ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան՝ խնդիրը վերջացնելու»: Փաշինյանն ասաց, որ իր այս հարցադրումով ուզում էր ցույց տալ, որ այդ 2,6 տոկոս գնաճը ԱՎԾ-ն ստացել է սխտորի, սոխի, տաքդեղի գներով:
Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննարկմանը բացակայողների մեջ էին նաև գլխավոր կարտոֆիլագետ Խոսրով Հարությունյանն ու գլխավոր մսագետ Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ «Թունելի Հակոբը»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
Նմանատիպ նյութեր
22684 դիտում
13:05 31-10-2018
Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում ընթանում է քրեական համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1271 դիտում
17:29 21-12-2022
Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ. ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել
21208 դիտում
18:08 01-03-2015
Շատ «ջիպավորներ» պետք է «հաց ու պանիր ուտեն», որ կարողանան երեխաների նման ջիպը կառավարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)