Ճամբարակի, Գորիսի շրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մառախուղ է՝ Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։
Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: