211652_close_icon
views-count1235 դիտում article-date 22:08 18-11-2021

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նախագահ Էգիլս Լևիցին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։  

Նմանատիպ նյութեր