1760 դիտում
22:17 19-12-2022
Փաշինյանը որոշում է ստորագրել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումների բաժնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով եւ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։
Նմանատիպ նյութեր
3716 դիտում
22:21 10-07-2020
Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել
3390 դիտում
11:52 31-01-2020
Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով