3677 դիտում
22:21 10-07-2020
Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159445/]Հիշեցնենք[/url], որ ԱՏՁՄ-ն տեղեկացրել էր, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
22:17 19-12-2022
Փաշինյանը որոշում է ստորագրել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու մասին
3354 դիտում
11:52 31-01-2020
Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2860 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր