2170 դիտում
14:41 19-12-2022
Ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ապրում
Ռուսաստանի ազգային փոխարժեքն անկում է արձանագրում։ Մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայի բորսայում մեկ դոլարի դիմաց վճարում են 66 ռուբլի 22 կոպեկ, եվրոյի դիմաց՝ 70 ռուբլի 45 կոպեկ։
«Մեկ օրում ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 2 տոկոսով», - արձանագրում է Reuters գործակալությունը։
«Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներից են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 9-րդ փաթեթը, ինչպես նաև այսօր Բրյուսելում ծավալված քննարկումները։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները Եվրոպա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին կսահմանեն։ Համաձայնեցման դեպքում այդ մեխանիզմը կսկսի գործել հունվարի 1-ից։

Նմանատիպ նյութեր
5961 դիտում
17:53 09-12-2014
ԱՄՆ դոլարի, Եվրոյի փոխարժեքն աճում է, իսկ ռուբլու եւ դրամի փոխարժեքը՝ նվազում
15506 դիտում
09:48 18-01-2017
Ռուբլու փոխարժեքն ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում. «Հայկական ժամանակ»
5240 դիտում
10:59 18-04-2022
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր