15473 դիտում
09:48 18-01-2017
Ռուբլու փոխարժեքն ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ արտարժույթի փոխանակման կետերում ռուսական ռուբլու առքի գինը գերազանցում է 8 դրամը։ Մասնավորապես երեկ մեկ ռուսական ռուբլին չենջերում գնվում էր 8 դրամ 5 լումայից մինչև 8 դրամ 15 լումա գնով։
Իսկ վաճառքի գինը տատանվում է 8 դրամ 30 լումայից մինչև 8 դրամ 40 լումա։ Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական ռուբլին, դրամով հաշվարկած, արժեվորվել է12 տոկոսով։ Իսկ անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում ռուբլին արժեվորվել է 34 տոկոսով։
Նշենք, որ ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում։ Սա որոշակի դրական ազդեցություն կունենա հայաստանյան այն ընտանիքների գնողունակության վրա, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանում ապրող նրանց հարազատների ուղարկած գումարներն են։ Սակայն այդ մասնավոր տրանսֆերտների ծավալը անցած երկու տարիների ընթացքում այնքան է նվազել, որ ռուբլու նույնիսկ այսպիսի արժեվորումը չի «փոխհատուցում» այդ ծավալը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5913 դիտում
17:53 09-12-2014
ԱՄՆ դոլարի, Եվրոյի փոխարժեքն աճում է, իսկ ռուբլու եւ դրամի փոխարժեքը՝ նվազում
5195 դիտում
10:59 18-04-2022
Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
2122 դիտում
14:41 19-12-2022
Ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ապրում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը