211652_close_icon
views-count2534 դիտում article-date 18:28 17-12-2022

«Զվարթնոցում» դիմավորել են աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյանին․ ՖՈՏՈՇԱՐՔ

Դուբայում անցկացված պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթողի կոչումը նվաճած Գրետա Վարդանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչները, հարազատներն ու ընկերները։

Գյումրեցի ծանրորդուհին (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) աշխարհի գավաթը նվաճել էր 55 կգ քաշային կարգում։

Գրետա Վարդանյանը դադարից հետո է վերսկսել մրցելույթները եւ կպայքարի 2024թ․ Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգրի համար։

Նմանատիպ նյութեր