211652_close_icon
views-count71323 դիտում article-date 15:48 17-12-2022

Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2 բաժնի խումբը՝ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։ 

Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։ 

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գողացել են 350 հազար դոլարի ոսկյա զարդեր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր