53057 դիտում
09:39 13-12-2022
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Nissan Pathfinder-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ղուկաս Մ․-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Նորակերտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ղուկաս Մ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մարիամ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև «Վարդենիս» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+