Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում 49-ամյա վարորդը Nissan Pathfinder-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Հունան Հովհաննիսյանը իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերին բախվելու հետևանքով հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է մեքենայի վրա, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: