Երևանում թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնին, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Zhong Tong մակնիշի ավտոբուսը Բաղրամյան պողոտայի 21 հասցեի դիմաց՝ «Հայփոստ»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 17-ամյա Վահան Գ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Խաչատուր Միրզաջանյանը։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մարգար Միրզոյանի գխավորությամբ։
Վրաերթի փաստով Մ. Միրզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 7 երթուղին։
Լուսանկարները Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։