211652_close_icon
views-count1857 դիտում article-date 22:38 12-12-2022

Վարչապետի որոշմամբ՝ Արմավիրի և Լոռու մարզպետների տեղակալները կգործուղվեն ՌԴ

Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին 2022 թվականի դեկտեմբերի 14-16-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Ուֆա)` «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով։ Այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։

Որոշման մեջ նշվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին 2022 թվականի դեկտեմբերի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ուֆա)` «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով։
  2. Առնակ Ավետիսյանի և Գոռ Ասրյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո 2 եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նմանատիպ նյութեր