211652_close_icon
views-count38884 դիտում article-date 18:45 07-12-2022

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի, ժամանել են Գեղարքունիքի մարզի և Վարդենիսի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկը, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Անուշ Հ-ն էր, ով տան նկուղի մուտքի վերևի ամրանից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+