211652_close_icon
views-count42912 դիտում article-date 10:51 03-12-2022

Ինքանսպանություն Երևանում, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աշոտ Օհանյանն ու Արման Զաքարյանը, քանի որ դին հայտնաբերվել է կամրջի տակ՝ մասամբ ճանապարհի մեջտեղում։

Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ  խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին