Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է աստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ տղա է ցած նետվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են փրկարարները, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներ և ոստիկանության Մաշտոցի բաժնի փորձագետը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդ տղայի ինքնությունը, իսկ փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի