211652_close_icon
views-count1305 դիտում article-date 13:02 27-11-2022

Արման Թաթոյանը Ավստրալիայում կներկայացնի Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության ապացույցները

Մենք պետք է ողջ աշխարհում միավորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության, մեր ժողովրդի դեմ նրանց գործած հանցանքների դեմ պայքարի ու պատասխանատվության համար: Պետք է թույլ չտանք, որ նրանք թաքցնեն իրենց հանցավոր մտադրությունները և մոլորեցնեն աշխարհին. Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հրավերով առաջիկա շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում, կհանդիպեմ նաև հայ համայնքի առաջնորդների և երիտասարդության հետ: 

Ներկայացնելու եմ Հայաստանում ադրբեջանական հանցավոր ներխուժումները, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց զինված տեղակայումների հետևանքները սահմանային բնակիչների խաթարված կյանքի փաստագրումները, Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը: 

Այցի ընթացքում կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի վերջին ուսումնասիրությունները և,իհարկե, հիմնադրամի աշխատանքի ուղղությունները:

Արման Թաթոյան

Նմանատիպ նյութեր