ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Միխայել Զիբերտը քննարկել են ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին:
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը: