3586 դիտում
16:00 07-03-2017
Հանդիպում մաքսային միջնորդների հետ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ. քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել մաքսային միջնորդական կազմակերպությունների հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող հարցերն ու կարգավորման ուղիները, տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի: Իրենց հերթին կարևորելով նման ձևաչափով շարունակական հանդիպումները, մաքսային միջնորդները համոզմունք են հայտնել, որ բարձրացված հարցերն արագ լուծում են ստանում, ինչը նպաստում է արտաքին տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Նախաբացթողումային հսկողության վարչության պետն ընդգծել է, որ խիստ հսկողություն սահմանվել մաքսային միջնորդական կազմակերպություններին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ: ՀՀ վարչապետը հստակ խնդիր է դրել՝ մաքսային համակարգի որակական փոփոխություններով նպաստել գործարար միջավայրի բարելավմանը: Սահմանից սկսած բոլորը պետք է գործեն հավասար դաշտում. կառավարության ղեկավարի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ առավելագույն ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ արտահանումների և ներկրումների գործընթացում՝ բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: Քանի որ մաքսային բրոքերն այն օղակն է, որ առաջինն է շփվում արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների հետ, հետևաբար նաև նրանց աշխատանքի որակից է կախված բիզնես-մաքսային ծառայություն շփման արդյունավետությունը:
ՊԵԿ նախագահը խիստ հանձնարական է տվել՝ բացառել և արագ շտկել տնտեսվարող-մաքսային միջնորդ գործակցության հնարավոր թերությունները կամ խոչընդոտները: Գեղամ Մովսիսյանը հիշեցրել է, որ խնդիրների մասին կարող են դիմել հեռախոսազանգերի կենտրոն, ինչպես նաև հետադարձ կապի արդյունավետ ապահովման նպատակով զանգահարել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ընդունարան՝ հատուկ հեռախոսահամարին:
Նմանատիպ նյութեր
4083 դիտում
20:48 27-06-2018
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
1289 դիտում
16:48 03-02-2021
ԱԺ-ում քննարկվել են Վճռաբեկ դատարանի գործունեությանն առնչվող հարցեր
3288 դիտում
18:18 13-07-2018
Հանրային խորհուրդը քննարկել է Եղեգիս գետի հիդրոկայանների գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը