5948 դիտում
16:10 25-11-2022
Երևանում 53-ամյա վարորդը Opel-ով Հանրապետության հրապարակի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արման Մարդոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22։50- սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Արթուր Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մարիամ Ս․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վահե Մուրադյանը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+