ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզայի, Հայաստանը վաստակել է այդ իրավունքը. Էդմոն Մարուքյան
Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:
Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն:
Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023թ. կհասնանենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է նա: