211652_close_icon
views-count1385 դիտում article-date 16:10 22-11-2022

Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ. Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածը, ըստ որի՝ իրեն ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար:

«Այն, որ ինձ ցանկանում են դատապարտել զարմանալի չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն: Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր