211652_close_icon
views-count23468 դիտում article-date 21:12 21-11-2022

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սարո Դ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և   կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 20-ամյա Շ. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզայիին քննչական վարչության Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր