211652_close_icon
views-count1285 դիտում article-date 22:54 19-11-2022

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Ալբանիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ անցկացրած ընկերական խաղում զիջեց Ալբանիայի ազգային թիմին։

Խաղի 28-րդ րոպեին Խուլիանո Սկուկան բացեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածը արդյունավետ իրացրեց Քրիստիան Ասլանին։

Խաղն ավարտվեց ալբանացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրել էր Կոսովոյի հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով։

Նմանատիպ նյութեր