211652_close_icon
views-count3913 դիտում article-date 23:23 17-11-2022

25-օրյա հավաքներին պատգամավորներն էլ թող գնան, բոլորը պետք է մասնակցեն․ ՔՊ-ական պատգամավոր

25-օրյա ուսումնա-վարժական հավաքներին անգամ պատգամավորները թող գնան։ Եթե հարկ է օրենսդրական մեխանիզմներ ստեղծենք, որ որևէ խոչընդոտ չլինի։ Բոլորը պետք է գնան այդ 25 օրը մասնակցեն։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը․

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եռամսյայի ժամանակ բավականին շատ էր հավաքագրվածների ազատ ժամանակը։ Բացի դրանից ժամկետը երկար էր, մարդիկ օբյեկտիվ պատճառներով չէին կարողանում մասնակցել, հնարավոր չէ երեք ամսով կտրել աշխատանքից։ Ստացվում էր, որ պետությունը երկրի պաշտպանության բեռը չէր կարողանում հավասարաչափ և արդարացի բաշխեր։ Հիմա, 25-օրյայի դեպքում այդ պատճառաբանությունները գրեթե չեն լինելու, բոլորն են գնալու, բոլորն են մասնակցելու»,- ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ պետության ամենակարևոր պարտականություններից մեկը պատերազմի բեռը արդար, հավասար և տեսանելի բաշխելն է։ Օբյեկտիվ, հարգելի և ոչ հարգելի պատճառներով բոլորը չէ, որ մասնակցում են եռամսյա հավաքներին։

Նմանատիպ նյութեր