211652_close_icon
views-count1110 դիտում article-date 21:08 17-11-2022

«Անաչառ տարեգիրը մի օր կգրի՝ միասնության մեկնարկը տվեց Քաջարանը` 2022թ. սեպտեմբերի 25-ին»․ Մանվել Փարամազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ . Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Քաջարան համայնքի ավագանու  նոյեմբերի 17-ի հատուկ նիստն այս անգամ  համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացնելու փոխարեն  Քաջարան քաղաքի մշակույթի պալատում էր կազմակերպվել։  Ավագանու 15 անդամից ներկա էին 12-ը, քվորումն ապահովված է, իսկ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդման մասին։ Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին կայացած Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 67 տոկոսը։





Ավագանու 15 մանդատից 10-ը ստացավ «Դեպի Միասնություն» դաշինքը, 1-ը՝ «Հանրապետություն» կուսակցությունն ու 4 մանդատ էլ բաժին ընկավ «Քաղաքացիական պայմանագրին»։

«Ստանձնելով Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության  սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն Քաջարան համայնքի բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ  նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին»,-հանդիսավոր երդվեց Մանվել Փարամազյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր