211652_close_icon
views-count2208 դիտում article-date 12:30 17-11-2022

«Երևան պարկը» ընդլայնվում է. այգում կավելանան ատրակցիոնները, կլինի մեծ սահադաշտ եւ դեկորացիաներ

Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի վրա «Երևան պարկը» կառուցած «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

Վերջինս ներմուծվող սարքավորումները նախատեսում է զարգացնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգին՝ ավելացնելով եվրոպական արտադրողների ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ։

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։

Հիշեցնենք, որ այս ընկերությունը «Երևան պարկը» կառուցելիս 2019-ին նույնպես մաքսատուրքից ազատման արտոնություն էր ստացել:

Նմանատիպ նյութեր