211652_close_icon
views-count68918 դիտում article-date 21:32 15-11-2022

Զինված ավազակային հարձակում Երևանում գործող «Յուքոմ»ի գրասենյակում. հանցագործին տեղում իր կյանքը վտանգելով՝ վնասազերծել է ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցը, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում գլխարկով գլուխը փակած մի քաղաքացի դանակով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ և ակնհայտ այնտեղից փորձել է հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղին տեղում վնասազերծել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողաան ծառայության աշխատակիցը, ով այդ պահին անցնելիս է եղել նշված վայրով ու նկատել է, որ գրասենյակի ներսում աժիոտաժ է, ապա նա, վտանգելով իր կյանքը, մտել է ներս ու վնասազերծել հանցագործին։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը և ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշ Մուշեղյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի և բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Առուշանյանի գլխավորությամբ, օպերխումբը, որում ներգրավված են քրեական հետախուզության խմբի օպերլիազորներ, գրասենյակից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է խոհանոցային դանակ, որը հանդիսանում էր հանցագործության գործիք։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Ռաֆիկ Վարդանյանը։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ս-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զինված հանցագործին վնասազերծածն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ, նա կոչումով արդարադատության ավագ լեյտենանտ Սարգիս Մկրտչյանն է։

Զինված հանցագործին վնասազերծած ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից Սարգիս Մկրտչյանն է


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր