211652_close_icon
views-count21269 դիտում article-date 09:42 14-11-2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Կոտայքի մարզում՝ Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի սրահի առջևի և հետևի նստատեղերի արանքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 70-ամյա Պապին Գ․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 12-ից, որպես անհայտ կորած, հարազատների և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր