211652_close_icon
views-count121683 դիտում article-date 10:39 12-11-2022

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է հաստաբուն ծառին․  մահացածների մարմիններն ու վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Մհեր Սարգսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Տավուշի մարզ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Դերենիկ Առուստամյանը տեղում մահացել են։ Իսկ մյուս ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Ալիկ Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպրատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Օպերատիիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Հրշեջ-փրկարարները այնուհետև ավտոմեքենայից մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են բերել դիերը, ապա պատգարակով մոտեցրել «Հրազդան» բժկական կենտրոնի դիատարին։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր