211652_close_icon
views-count865 դիտում article-date 20:03 11-11-2022

Այն գնահատականներից հետո, որ Փաշինյան ուղղում է Ադրբեջանին որպես ագրեսոր, ինքը պետք է հրաժարական տա. Թեւանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Նիկոլ Փաշինյանը պահանջում է Փաշինյան Նիկոլի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետի հայտարարություններին:

«Այն գնահատականները, որ նա տալիս է եւ այն ձեւակերպումները, որոնք նա ուղղում է Ադրբեջանին որպես ագրեսոր պետություն, դրանից հետո ինքը պետք է հրաժարական տա, որովհետեւ իր ամբողջ քաղաքականությունը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, եւ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է այն, որ ինքը խաղաղության դարաշրջան է բացում եւ Ադրբեջանի հետ բերելու է խաղաղ գոյակցության վիճակի: Դա չկա, մենք զգուշացնում էինք այդ մասին: Իրենք որդեգրել էին եւ հիմա էլ չեն փոխել իրենց քաղաքականությունը, ըստ որի կարգավիճակը բխեցնում են արցախահայության իրավունքներից եւ անվտանգությունից: Մինչդեռռ կարգավիճակն է այն գլխավոր երաշխիքը, որ պետք է ապահովի անվտանգություն եւ իրավունքներ»,-ասաց նա:

Թեւանյանը նկատեց, որ այս պահին իրենք հասկանում են, որ կարգավիճակի դժվար է քննարկելը, բայց ստատուս քվոն պետք է պահպանել, դնել խնդիրները եւ փոխել մոտեցումները. «Նիկոլ Փաշինյանը դա չի անում, մյուս կողմից ասում է, որ Ադրբեջանն ուզումէ  ցեղասպանության ենթարկել ղարաբաղիցներին: Խնդիրը հետեւյալն է, եթե դու նոր ես եկել այդ տեսակետին, նշանակում է առնվազն ոչ կոմպետենտ ես, բացարձակապես չես հասկնում քաղաքականությունից ու դիվանագիտությունից, եթե հիմա չես եկել, դու գիտեիր այդ մասին, բայց վարում էիր այն քաղաքականությունը, որի համաձայն Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ուրեմն դու պետական մակարդակի հանցագործ ես: Երկուսն էլ իր օգտին չեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով, ճիշտ է, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանության ենթարկել ղարաբաղիցներին, բայց այն, որ Ադրբեջանը բարձրացրել է իր պահանջների նշաձողը, պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, Պրհայում «այո» է ասել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելուն: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր